Ռուսաստանում՝ Մեծ Նովգորոդի մերձակայքում գտնվող Տրուբիչինո գյուղում ինքնաշեն ռումբ են հայտնաբերել, որը տեղադրել էր 8-րդ դասարանի մի աշակերտ: Աշակերտի տանը եւս ռումբ են հայտնաբերել:
Այն գտել են միջնակարգ դպրոցի աղյուսե շենքի մուտքի մոտ: Այն բաղկացած է եղել 10-լիտրանոց դույլից՝ երկու հատ 200 գրամանոց պայթուցիկներով, դենտոնատորից, հոսանքալարից, մեխերից եւ մետաղյա այլ իրերից:
Աշակերտներն ու ուսուցիչները տարհանվել են, իսկ սակրավորները վնասազերծել են ռումբը:
Տան խուզարկության ժամանակ աշակերտի մոտից եւս մեկ՝ 250-գրամանոց նռնակ է հայտնաբերվել, ոստիկանությունը պարզում է, թե որտեղից է նրա մոտ հայտնվել ռումբը:





























