Ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Երեւան քաղաքի Ա. Մանուկյան փողոցի 6 շենքում հայտնաբերել եւ ՔՀԳՎ բերման են ենթարկել 1997 թ. ծնված Ալիկ Ա.-ին։

Նա մայիսի 13-ից ոստիկանության Մալաթիայի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի 1-ին մասի մեղադրանքով: