Անթալիա այցելող եվրոպացի զբոսաշրջիկների բողոքները՝ կապված տարբեր հաստատություններում կեղտոտ զուգարանների հետ, ստիպել է ITM Travel ընկերությանը մաքուր զուգարանների մրցույթ հայտարարել։

Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝  ITM Travel-ի սեփականատեր Ջան Օղութուջուն նշել է, թե եվրոպացի զբոսաշրջիկները մեծ նշանակություն են տալիս մաքուր զուգարաններին եւ նրանց բողոքները մեծամասամբ կապված են ռեստորաններում, պատմա-մշակույթային հաստատություններում եւ ճանապարհներին գտնվող զուգարանների մաքրության հետ։

Ջան Օղութուջուն շեշտել է, թե իրենք հայտարարել են մաքուր զուգարանների մրցույթ, որի մրցանակը կազմելու է 5000 ԱՄՆ դոլար։