Էջմիածին-Երեւան ճանապարհը փակած Արմավիրի մարզի մի քանի համայնքի բնակիչներ քիչ առաջ բացել են այն:   NEWS.am-ի թղթակիցն հաղորդում է, որ մթերվող գյուղմթերքի էժանացումից բողոքող գյուղացիներին Արմավիրի փոխմարզպետներ Գագիկ Գաբրիելյանն ու Մովսես Քարդաշյանը խոստացել են խնդիրը ներկայացնել մարզպետարան, այնուհետեւ՝ վարչապետին եւ փորձել ինչ-որ լուծում տալ հարցին: Գյուղացիները համաձայնության են եկել նրա հետ եւ որոշել սպասել վարչապետի պատասխանին:

Նշենք, որ գյուղացիները բողոքում են  մթերվող գյուղմթերքի էժանացումից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Արմավիրի մարզի մի քանի համայնքի բնակիչներ փակել են Էջմիածին-Երեւան ճանապարհը, նրանք հանդիպում են պահանջում վարչապետի հետ: