Կոտայքի մարզի Պռոշյան գյուղում  հայտնաբերվել է 58-ամյա տղամարդու դին իր տանը՝ ամբողջությամբ արյան մեջ, նախաբազուկները՝ կտրած: Այս մասին այսօր՝ մայիսի 20-ին, NEWS.am-ը տեղեկացավ գյուղապետ Արթուր Մուրադյանից: Նա նշեց, որ մահացած հայտնաբերված տղամարդը տանը բնակվել է միայնակ, նրա նախկին կինն ու միակ որդին բնակվել են առանձին:

«Նախնական վարկածով ինքնասպանություն է գործել:  Տղամարդն ինքնասպանություն է գործել՝ կտրելով երակները: Նախկին կինը, չկարողանալով բացել տան դուռը, հարեւանների հետ կոտրել է դուռը եւ նախկին ամուսնուն հայտնաբերել անկողնու մեջ՝ մահացած»,-ասաց նա:

Ըստ դատաբժշիկների՝ տղամարդը մահացել է մոտ երկու շաբաթ առաջ: