Էստոնիայում տեղի ունեցող ՆԱՏՕ-ի «Գարնանային փոթորիկ» զորավարժությունների ընթացքում մեկ շաբաթում երրորդ վթարն է տեղի ունեցել։

«ՌԻԱ Նովոստի»-ն հաղորդում է, որ զրահատեխնիկան ընկել է խրամատը, երկու մարդ է տուժել։ Վթարը տեղի է ունեցել ուրբաթ երեկոյան՝ Էստոնիայի հյուսիս-արեւելքում։ Զրահամեքենայի 35-ամյա վարորդին եւ նրա հետ գտնվող  33-ամյա տղամարդուն հիվանդանոց են տեղափոխել։

Ավելի վաղ հետընթացի ժամանակ ռազմական մեքենան բախվել է քաղաքացիական ավտոմեքենայի, միջադեպի հետեւանքով մարդիկ չեն տուժել։ Չորեքշաբթի Էստոնիայի պաշտպանության ուժերի մեքենայի  ռադիոալեհավաքը դիպել է բարձր լարում ունեցող հաղորդալարերի ու հրկիզվել։ Երեք զինծառայող է տուժել, որոնցից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել։