Մոսկվայում Կուրբան-բայրամ մահմեդական տոնը նշելիս կրակելու համար 13 մարդու են ձերբակալել։

Ձերբակալվածները (10 ուզբեկ, 1 տաջիկ եւ 2 չեչեն) խոստովանել են, որ Կուրբան-բայրամը նշելիս չեն  կարողացել զսպել զգացմունքները եւ գազային ատրճանակից մեկ անգամ օդ են կրակել։ Ոչ ոք չի տուժել, գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»։

Ռուսաստանի իշխանությունների զեկույցների համաձայն՝ Մոսկվայում այս տոնակատարությունն ընթացել է առանց միջադեպերի։