Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում պայթյուն է որոտացել Բաքվի մեխանիկական ձուլման գործարանում։

Trend-ը փոխանցում է, որ պայթյունը որոտացել է մոտավորապես 14։00-ին։ Նախնական տվյալներով՝ գործարանում պայթել են թթվածնային բալոնները։ Միջադեպի հետեւանքով զոհվել է Մամեդով Զամիկ Գահրամանօղլուն (1986 թվականին ծնված)։ Նրա եղբայրը ծանր վիճակում հիվանդանոց է տեղափոխվել։ 

Դատախազությունում քրեական գործ է հարուցվել, հետաքննություն է իրականացվում։ Առկա տվյալներով՝ պայթյունի հետեւանքով տուժած եղբայրները գործարան են ժամանել՝ թթվածնային բալոնները լցնելու նպատակով։