Երեւանում մայիսի 19-ին «18+» ակումբում ծեծկռտուք է տեղի ունեցել:  Ժամը 02։20-ի սահմանում ոստիկանությունում ահազանգ է ստացվել ծեծկռտուքի վերաբերյալ:

Shamshyan.com-ի տեղեկություններով, Երեւան քաղաքի վարչության պարեկապահակային ծառայության գնդի 3-րդ գումարտակի ծառայողները Տերյան փողոցի 105/1 հասցում գործող «18+» ակումբից ոստիկանության Կենտրոնական բաժին են բերման ենթարկել Երեւանի բնակիչներ՝ 35-ամյա Լեւոն Ղազարյանին, 27-ամյա Մհեր Ղազարյանին, 37-ամյա Սամսոն Ղարիբյանին, 28-ամյա Արմեն Սաղաթելյանին եւ ոստիկանություն են հրավիրել Երեւանի բնակչուհի՝ 33-ամյա Աննա Թամազյանին։ Պարզվել է, որ «Էրեբունի» բժշկական կենտրոն տեղափոխված Ա. Սաղաթելյանը ստացել է «ստորին ակնակապճային շրջանի կապտուկ, ձախ թիակի, ուսի քերծվածք, ձախ սրունքի, ձախ դաստակի քերծվածք» վնասվածքներ։ Նա հայտնել է, որ վնասվածքները ստացել է նշված ակումբում վիճաբանության ժամանակ, երբ անհայտ անձը ձեռքերով եւ ոտքերով հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, ինչի հետեւանքով ինքը ստացել է ֆիզիկական ցավ։ Բերման ենթարկված երիտասարդները հրաժարվել են կատարվածի մասին հաղորդում տալուց եւ ստորագրությամբ բաց են թողնվել։

Փաստի առթիվ ոստիկանության Կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։