Նոյեմբերի 23-ին ԱԳՆ-ում անցկացվել է հերթական խորհրդակցությունը, որին մասնակցել են ԱԳ նախարարի տեղակալներ Սերգեյ Մանասարյանն ու Կարինե Ղազինյանը եւ ՀՀ գործադիր իշխանության մարմինների արտաքին կապերի պատասխանատուները:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ խորհրդակցությանն անդրադարձ է կատարվել ՀՀ արտաքին քաղաքական բնագավառի վերջին զարգացումներին, քննարկվեցին Հայաստանի միասնական արտաքին քաղաքականության իրականացմանը, գերատեսչությունների արտաքին կապերի համակարգմանն առնչվող հարցեր: