Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է հինգ նոր կաթոլիկ կարդինալների անունները, որոնց նա կարող է «եկեղեցու իշխաններ» դարձնել՝ հունիսի 28-ին, կոնսիստորիայի ժամանակ (հատուկ արարողություն)։ Նոր կարդինալները ներկայացնում են չորս մայրացամաքները, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը։

Նոր կարդինալներն են՝ Ժան Զերբոն՝ Բոմակոյի արքեպիսկոպոսը (Մալի), Խուան Խոզե Օմելիան՝ Բարսելոնայի արքեպիսկոպոսը (Իսպանիա), Անդերս Արբոկլիուսը՝ Ստոկհոլմի եպիսկոպոսը (Շվեդիա), Լուիզրի Լինգ Մանգկհանեկհումը՝ Լաոսի առաքելական տեղապահը եւ Գրեգորիո Ռոզա Չվեսը՝ Սան Սալվադորի օժանդակ եպիսկոպոսը։ 

Հինգն էլ դեռ 80 տարեկան չեն դարձել, հետեւաբար նրանք դառնում են ընտրող կարդինալներ Հռոմեական կաթոլիկ եկեղեցու հաջորդ ղեկավարի ընտրություններում։ Տեսաբանները ուշադրություն են դարձնում կարդինալների թվում իտալացի հոգեւորականների բացակայությանը։