Երեւանում զինամթերքով տոպրակ է հայտնաբերվել:
Ինչպես NEWS.am-ին հայտնել են Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից, նախօրեին մի անհայտ քաղաքացի զանգահարելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության հերթապահ մաս հայտնել է, որ Քաջազնունու փողոցի թիվ 9 շենքի հետնամասում գտնվող կաթսայատան մոտ թողել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ ոստիկանները հայտնաբերել են ինքնաշեն ատրճանակ, գնդացրի փամփշտաժապավեն, պահունակ, 7,62 մմ տրամաչափի 100 փամփուշտ և ամոնիտի 7 պայթագլանակ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության, կատարվում է հետաքննություն:





























