Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ղեկավարները ահաբեկչության դեմ պայքարելում ներդրում ունենալու եւ տնտեսական համագործակցությունը ընդլայնելու պատրաստակամություն են հայտնել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
ՍԾՏՀԿ գագանթաժողովի հռչակագրում ասվում է, որ ֆորումի մասնակիցները «դեմ են հանդես գալիս ահաբեկչության բոլոր ձեւերին ու դրսեւորումներին՝ ինչպիսին էլ լինեն դրա աղբյուրները, դրդապատճառներն ու նպատակները»։ «Մենք կշարունակենք ընդհանուր միջազգային հանդուրժողականություն դրսեւորել եւ ներդրումներ ունենալ ահաբեկչության դեմ պայքարում»,-ասվում է փաստաթղթում։
Հռչակագրում նշվում է, որ ՍԾՏՀԿ երկրները «սատարում են լրացուցիչ անվտանգ ու հուսալի լուծումներին ծովային տրանսպորտի ոլորտում»։
Գագաթնաժողովի մասնակիցները կարծում են, որ «տրանսպորտային ենթակառույցների ոլորտում արդյունավետ համատեղ նախագծերի իրականացումը՝ այնպիսին, ինչպիսին Սեւ ծովի շուրջ օղակաձեւ ավտոճանապարհն է, իսկ Սեւծովյան տնտեսական համագործակցության գոտում ծովային ուղիները կնպաստեն ներտարածաշրջանային առեւտրի, զբոսաշրջության եւ տրանսպորտի մեջ ներդրումներին, ինչպես նաեւ ՍԾՏՀԿ հաջողություններին»։
«Մենք նշում են, որ ներկայիս փախստականների ու միգրացիայի հետ կապված ճգնաժամը, համաձայն ՄԱԿ-ի, աննախադեպ է Երկրորդ աշխարհամարտից ի վեր։ Մենք պարտավորվում ենք հանդուրժողականություն եւ համագործակցություն ցուցաբերել՝ պահանջների բավարարման ու ներքին տեղահանված անձանց, ներգաղթյալների եւ փախտականների խնդիրները լուծելու նպատակով՝ ՍԾՏՀԿ տարածաշրջանի սահմաններում եւ դրանցից դուրս։ Մենք ընդգծում են մարդկանց զանգվածային տեղաշարժի պատճառները արմատախիլ անելու անհրաժշետությունը»,-ասվում է փաստաթղթում։



























