Միխայիլ Սահակաշվիլին Եվրախորհրդարանին խոստացել է ուժ չկիրառել Վրաստանի տարածքային ամբողջականության ապահովման եւ ապազավթման համար, անգամ եթե Ռուսաստանն ավելացնի իր ներկայությունն ու սադրիչ գործողությունները Վրաստանի դեմ: Այդ մասին Վրաստանի նախագահը հայտարարել է Եվրախորհդարանում նոյեմբերի 23-ին ունեցած ելույթի ընթացքում:
Նրա խոսքով, Վրաստանն իր Զինված ուժերն օգտագործելու է միայն պաշտպանական նկատառումներով, գրում է «Գրուզիա Online»-ը:
Միեւնույն ժամանակ Վրաստանի նախագահը Ռուսաստանին կոչ է արել սկսել բանակցությունները: «Մեզ լուրջ բանակցություններ են պետք, որ տարածաշրջանում խաղաղություն եւ կայունություն լինի»,- նկատել է նա:





























