Մեծ Բրիտանիայի արքայազն Ուիլյամ Ուելսցին եւ նրա հարսնացու Քեյթ Միդլթոնը հայտարարել են հարսանիքի օրը:
Արարողությունը կայանալու է 2011թ. ապրիլի 29-ին՝ Լոնդոնի Վեսթմինսթեր Սուր Պետրոսի տաճարում, գրում է Gazeta.ru-ն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Անցած շաբաթ զույգը հայտարարել էր նշանադրության մասին: Ոիլյամը հարսնացուին նվիրել էր արքայադուստր Դիանայի մատանին:





























