Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հաղորդել է, որ Telegram մեսենջերում արդեն իր ալիքն ունի, որտեղ բաժանորդների հետ կիսվելու է մտքերով, դիտարկումներով ու կենսափորձով: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:
«Telegram-ում իմ ալիքն ունեմ, որում ծրագրում եմ ոչ պաշտոնական ձեւով բաժանորդների հետ կիսվել իմ մտքերով, դիտարկումներով ու կենսափորձով»,- գրել է նա Instagram-ում:
Կադիրովն ասել է, որ եւս մեկ քայլ է արել դեպի բաժանորդները:





























