Թայվանն առաջին վայրն է Ասիայում, որտեղ նույնասեռականների ամուսնությունը հնարավոր է դարձել: Դատավորների գերագույն խորհուրդն այդ միություններն օրինականացնելու մասին որոշում է կայացրել: Այս մասին գրում է South China Morning Post-ը:

Նույնասեռականների միության կողմնակից ակտիվիստները տարիներ շարունակ փորձում էին պաշտպանել իրենց շահերն ու հայցեր էին ուղարկում դատական ատյաններ:

Թայվանի Սահմանադրական դատարանը մարտի 24-ին լսումներ է անցկացրել նույնասեռական ամուսնությունների օրինականացման հարցով: Դրանց մասնակցել են ինչպես նախաձեռնության կողմնակիցներ, այնպես էլ հակառկորդներ:

Այդ հարցով քննարկումներ Թայվանում անցկացվում էին 2003 թվականից, երբ կառավարությունը նման գաղափար առաջարկեց: Հարցի շուրջ հակասություններն այստեղ բազմիցս զանգվածային ցույցերի առիթ են դարձել: