Մանչեսթերում տեղի ունեցած ահաբեկչության կապակցությամբ կին է ձերբակալվել։ Այսպիսով ձերբակալվածների թիվը հասել է վեց մարդու։ Այդ թվում ահաբեկչության մեջ կասկածվող Սալման Աբեդիի հայրն ու երկու եղբայրները։ Սալմանի հայրն ու կրտսեր եղբայրը ձերբակալվել են Տրիպոլիում, իսկ ավագ եղբայրը՝ Չեռլթոնում, Մանչեսթերից հյուսիս։

BBC-ի փոխանցմամբ՝ կինը ձերբակալվել է Մանչեսթերի հյուսիսում ոստիկանական ռեյդի շրջանակում

Մինչ այդ ոստիկանությունը կարծիք էր հայտնել, որ Աբեդին գործել է ոչ մենակ, այլ եղել է ավելի լայն ցանցի մասնակիցը։