Բրազիլիայի մայրաքաղաքում տեղի ունեցած զանգվածային բողոքի ու անկարգությունների ժամանակ 49 մարդ մարմնական վանասվածքներ է ստացել, 7 անձ ձերբակալվել է, հաղորդում է Folha de Sao Paulo-ն:
Չորեքշաբթի նախագահ Միշել Թեմերի ընդդիմախոսների զանգվածային բողոքի ակցիա է տեղի ունեցել, որոնք պահանջել են նախագահի հրաժարականը եւ երկրի ղեկավարի արտահերթ ընտրությունների անցկացում:
Տարբեր գնահատականներով՝ ցույցերին մասնակցել է 100-150 հազար մարդ, թեեւ իշխանությունները նշում են 35 հազարի մասին:
Նախագահ Թեմերը զինվորականներին հանձնարարել է իրավիճակը հսկողության տակ վերցնել, մինչեւ մայիսի 31-ը հսկել գերատեսչությունների շենքերը, որոնց վրա հարձակումներ են եղել, եւ դիմակայել ցուցարարներին:





























