Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինն ամերիկացի դերասան Լեոնարդոն Դի Կապրիոյին իսկական մուժիկ է անվանել այն բանի համար, որ նա այնուամենայնիվ կարողացել է հասնել Սանկտ Պետերբուրգում անցկացվող Վագրերի պաշտպանության համաժողովին:

Ռուսաստանի վարչապետը պատմել է, որ դերասանը ԱՄՆ-ից Ռուսաստան հասնելու համար ստիպված է եղել երեք ինքնաթիռ փոխել:

Դի Կապրիոն Նյու Յորքում վթարային վայրէջք կատարած ինքնաթիռի ուղեւորներից է եղել: Պուտինը շնորհակալություն է հայտնել, որ չնայած բոլոր արգելքներին Դի Կապրիոն ճեղքել է ռազմաճակատի գիծը եւ առանց սնահավատության շարունակել է ճանապարհը եւ հասել է Ռուսաստան, հաղորդում է «Эхо Москвы»-ն: