Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 23-ին ներկա է եղել Կոմիտասի ծննդյան 140-ամյակին նվիրված հոբելյանական տարին եզրափակած միջոցառմանը:

Նախագահի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Կոմիտասի անվան Կամերային երաշժտության տանը կայացած  «Կոմիտասին...» համերգից բացի տեղի է ունեցել նաեւ «Կոմիտաս, կյանքն ու գործը» էլեկտրոնային գրքի խտասկավառակի շնորհանդեսը:

Ներկայացվել են նաեւ Կոմիտասի կյանքին եւ արվեստին նվիրված գրքեր եւ ձայնասկավառակներ: