ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման աջակցել է փախստականների հարցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի քաղաքականությանը։ «Փախստականները, անկասկած, պաշտպանության իրավունք ունեն, սակայն մեր ռեսուրսները սահմանափակ են»,- ասել է Օբաման՝ Գերմանիայի Ավետարանական եկեղեցու ֆորումում ելույթի ժամանակ, հաղորդում է DW-ն։

«Աստծո աչքում սահմանի մյուս կողմում գտնվող երեխան պակաս սիրո ու կարեկցանքի արժանի չէ, քան իմ սեփական երեխան։ Սակայն պետութունների եւ կառավարությունների ղեկավարները պետք է հաշվի առնեն իրավական շրջանակը, սեփական քաղաքացիների առջեւ պատասխանատվությունն ու սահմանափակ ռեսուրսները»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը։ 

Ավելի վաղ ֆորումում Անգելա Մերկելի ելույթի ժամանակ ժողովուրդը սուլել է կանցլերին, քանի որ Մերկելը հայտարարել է նույնիսկ պաշտոնապես ապաստան ստացած փախստականներին Գերմանիայից արտաքսելու անհրաժեշտության մասին՝ կոչ անելով արագացնել երկրում բնակության իրավունք չունեցող ներգաղթյալների արտաքսումը։