Նեպալի վարչապետ Պուշպա Կամալ Դահալը հրաժարական է տվել։ Նա իր դիմումում պատմել է վարչապետի պաշտոնում իր գլխավոր ձեռքբերումների մասին, որոնցից է համարել տնտեսական արագ աճի ապահովումը ու էլեկտրամատակարարման խափանումների դադարեցումը, հայտնում է «Սինհուան»։

2016-ի հուլիսին Դահալը համաձայնագիր էր կնքել Նեպալյան կոնգրեսի նախագահ Շեր Բախադուր Դեուբայի հետ, ըստ որի Դահալի ղեկավարած Կոմունիստական կուսակցությունը դուրս է գալիս այն ժամանակվա իշխող կոալիցիայից ու նոր կոալիցիա ձեւովորում Նեպալյան կոնգրեսի հետ, իսկ Դահալն էլ վարչապետ է նշանակվում։ Ըստ համաձայնագրի՝ Կամալ Դահալը պետք է ինը ամիս հետո լիազորությունները փոխանցեր Դեուբեին, որը ղեկավարելու է կառավարությունը մինչեւ 2018-ի հունվար՝ խորհրդարանական ընտրությունների անցկացում։