ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Բրեդ Շերմանը կոչ է արել վիզա չտրամադրել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի անվտանգության ծառայության աշխատակիցներին։

«Պետք չէ նրանց վիզա տրամադրել»,- ասել է նա մայիսի 25-ին Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում լսումների ընթացքում։

Նա ԱՄՆ-ին կոչ է արել վիզա չտրամադրել անվտանգության այն նույն աշխատակիցներին, որոնք «հարձակվել են ամերիկացիների վրա եւ ոտնահարել ամերիկյան ազատությունները»։

Կոնգրեսական Դանա Ռոհրաբահերը միացել է գործընկերներին եւ դատապարտել Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցած հարձակումը։