Բրազիլիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզչի օգնական է նշանակվել մեր հայրենակից Ֆաբիո Մախսերեջյանը։

Մախսերեջյանը ֆիզիկական եւ ֆունկցիոնալ նախապատրաստման մասնագետ է։ Հենց այս գծով էլ նա պատասխանատու է լինելու աշխարհի բազմակի չեմպիոնների ճամբարում։ Մախսերեջյանին Բրազիլիայի հավաքական է հրավիրել անձամբ հավաքականի մարզիչը՝ լեգենդար Դունգան։

Ֆաբիոն SAMA հայկական ֆուտբոլային ակումբի նախագահ Ժիրայր Մախսերեջյանի որդին է։

Երիտասարդ մասնագետի համար սա շատ բարձր ու պատվավոր պաշտոն է։ Ցավալի է, որ դրսում ունենալով նման կարգի հայ մասնագետ այսօր ստիպված ենք փաստել, որ մեր երկրում հայ ֆուտբոլիստների ֆիզիկական ու ֆունկցիոնալ նախապատրաստումը եղել եւ մնում է հայկական ֆուտբոլի ամենախոցելի տեղը։