«Ես կարծում եմ, որ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ հնարավոր են շատ լավ հարաբերություններ, եթե լինի բոլորի համաձայնությունը»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է աշխարհահռչակ շանսոնիե, Շվեյցարիայում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Շառլ Ազնավուրը, ով այս օրերին համերգներով հանդես է գալիս Հարավային Ամերիկայում:

Անդրադառնալով հայ-թուրքական նախաստորագրված արձանագրություններին, շանսոնիեն ասել է, թե շատ ուրախ կլինի որ սահմանը բացվի, սակայն նման բաները հեշտ չեն իրականացվում, քանի որ թե Հայաստանում, թե Թուրքիայում մարդիկ կան, որոնք հանդես են գալիս իրադարձությունների նման զարգացման դեմ: