Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին իր նոյեմբերի 23-ի հրամանագրով ներում է շնորհել 220 բանտարկյալի: Դա տեղի է ունեցել Սուրբ Գեորգի եւ «վարդերի հեղափոխության» օրվա կապակցությամբ:

Ներվածների մեջ կա 10 կին եւ մեկ անչափահաս: 32 բանտարկյալի պատժաժամկետը կիսով չափ կրճատվել է:

Միաժամանակ, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ազատ արձակված բանտարկյալ ադրբեջանցիներից մեկը` Ալիեւ ազգանունով, անսպասելի մահացել է: