911 ծառայությունն այսուհետ կընդունի ոչ միայն հեռախոսազանգեր, այլ նաեւ SMS-ներ, հեռախոսից ստացված նկարներ եւ տեսահոլովակներ։
Ինչպես հայտնել է Զանգվածային հաղորդակցության դաշնային գործակալության ղեկավար (Federal Communications Commission) Ջուլիուս Ջինաչովսկին, 911-ը զանգերի 70 տոկոսն ստանում է բջջային հեռախոսներից, բացի այդ, քիչ չեն այն դեպքերը, երբ դժբախտության մեջ հայտնված մարդու համար ավելի անվտանգ է SMS գրել, քան խոսել օպերատորի հետ։ Սպասվում է, որ նորամուծությունը կաշխատի արդեն 2010 թվականի դեկտեմբերից։
911 ծառայությունը, որի օգնությամբ հնարավոր է ոստիկանություն, «շտապօգնություն» եւ այլ ծառայություններ կանչել, ԱՄՆ-ում գործում է 1968 թվականից։



























