Աստանայում կայանալիք ԵԱՀԿ գագաթաժողովին ղարաբաղյան հարցի լուծման պատասխանատվությունը Բաքուն դրել է Հայաստանի վրա։ «Ղարաբաղյան հակամարտության հարցում որոշակի առաջխաղացման հասնելու հնարավորությունը կախված է Հայաստանի դիրքորոշումից»,- հայտարարել է ԵԽԽՎ-ում Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը։ Նրա խոսքով, Հայաստանի դիրքորոշումը «շարունակում է ապակառուցողական մնալ»:
ԵԱՀԿ գագաթաժողովը Աստանայում տեղի կունենա դեկտեմբերի 1-2-ը, այն կհավաքի 56 անդամ երկրների ղեկավարների եւ վարչապետերի, ԵԱՀԿ 12 գործընկեր երկրների, ինչպես նաեւ 68 միջազգային կազմակերպությունների ղեկավարների։
ԵԱՀԿ վերջին գագաթաժողովը տեղի է ունեցել 1999 թվականին՝ Ստամբուլում։





























