Ռուսական Կեմերովոյում տուգանել են 15 օտարազգի աշխատակիցների, ովքեր ապօրինաբար են գտնվում այդ երկրում։ Նրանք կտրել են կառավարական կապի մի քանի մետր մալուխ, որը կապ է ապահովում Մոսկվայի եւ Պեկինի միջեւ։ Այս մասին հայտնում է «Ինտերֆաքսը»։

Մոսկվայի եւ Պեկինի միջեւ 25 հազար կմ երկարությամբ կառավարական կապի մալուխն անցկացվել է անցած դարի 50-ական թվականներին եւ դարձել հատուկ կապի ամենաառաջին ալիքներից մեկը։

Մալուխը կտրած յուրաքանչյուր ներգաղթյալի 2 հազար ռուբլու չափով տուգանք է ներկայացվել։