Հանրապետական խմբակցության պատգամավոր, Շիրակի նախկին մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը կարծում է, որ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարությունը իրեն դրսեւորելու ժամանակ չունեցավ, այդ իսկ պատճառով նույնությամբ վերաձեւավորվեց եւ հնարավարություն ստացավ կիսատ գործերը շարունակելու։

NEWS.am–ի հետ զրույցում Ֆելիքս Ցոլակյանն ասաց՝ պետք  չէ քաղաքական երանգներ փնտրել, ամեն ինչ ավելի պարզ է։

«Կառավարությունը նոր էր փոխվել, շատ ժամանակ չի անցել, եւ այդ անդամները ժամանակ չունեցան իրենց դրսեւորելու, իրենց աշխատանքը ցույց տալու, հիմա մի տարուց ավել ժամանակ ունեն, որ այդ մարդիկ կարողանան շարունակել իրենց ծրագրերը, հիմա պետք է աշխատեն, որի համար պետք էր հնարավարություն տալ, սա է ընդամենը, քաղաքական երանգներ պետք չէ փնտրել»,–ասաց նախկին մարզպետը։

Իսկ թե ինչ  կկարողանան դեռեւս շոշափելի արդյունքներ չարձանագրած նախարարներն անել մեկ տարի եւս ղեկավարելով՝ իշխանության ներկայացուցիչը դժվարացավ կանխատեսել։