Նյու Յորքում դերասանը գլխատել է սեփական մորը։ Սպանությունը գործելու ժամանակ նրա ձեռքում Աստվածաշունչ է եղել։
Ոստիկանության տվյալներով, 31-ամյա դերասան Մայքլ Բրեան, ով հայտնի է «Հիմարիկ Բեթին» սերիալից, մորն սպանել է սամուրայի սրով։
Ինչպես հայտնում է Lenta.ru-ն, հանցագործությունը կատարվել է նոյեմբերի 23-ին։ Ոստիկանություն զանգած հարեւանները պատմել են, որ նրանց սենյակից կանացի ճիչեր են լսվել, ինչպես նաեւ Աստվածաշնչից հատվածներ կարդացող դերասանի ձայնը։
Ոստիկանները հաստատել են, որ Բրեային սպանության վայրում հայտնաբերել են Աստվածաշունչը ձեռքին։ Հոգեկան վիճակը ստուգելու համար դերասանին տեղափոխել են մոտակա հիվանդանոց, հայտնում է focus.ua-ն։





























