Նոյեմբերի 24-ին տեղի ունեցած ավտովթարի արդյունքում զոհվել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ռազմածովային ուժերի երկու զինծառայող։
Ռազմածովային ուժերի սպա Քյամիլ Հուսեյնովի վարած ավտոմեքենան բախվել է սյանը:
Վթարի արդյունքում Հուսեյնովը եւ զինծառայող Ֆուադ Ալմազովը տեղում մահացել են, հայտնել է Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Թեյմուր Աբդուլլաեւը։





























