Chess-News-ին հայտնի է դարձել, որ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայում քննարկվում է երկրի առաջնությունում եւ գավաթի խաղարկությունում այլ երկրների ներկայացուցիչների մասնակցության նպատակահարմարությունը:
Ռուսաստանի գավաթի խաղարկությունում երեւանցի գրոսմայստեր Զավեն Անդրիասյանի տարած փայլուն հաղթանակից եւ Ռուսաստանի առաջնությունում վրացի Նազի Պայկիձեի չեմպիոնությունից հետո Մոսկվայում խանդով են սկսել վերաբերվել օտարերկրացիներին հրավիրելու պրակտիկային:
Պետք է նշել, որ այդ մրցումների փոքր մրցանակային հիմնադրամի պատճառով ուժեղագույն ռուս գրոսմայստերներն անտեսում են ազգային առաջնությունն ու գավաթի խաղարկությունը:




























