Փորձագետները պարզել են Վրաստանի նախագահի հանկարծակի խաղաղասիրության պատճառը:
Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, հայտարարել է, թե Վրաստանի տարածքային ամբողջականության վերականգնման եւ ապազավթման համար ուժ չի կիրառելու, նույնիսկ եթե Ռուսաստանը շարունակի իր սադրիչ գործողությունները Վաստանի դեմ:
Պարզվում է, որ ամերիկյան «Միջազգային հանրապետական ինստիտուտը հարցումներ է անցկացրել Վրաստանում եւ պարզել, որ վրացիների 78 տոկոսը հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունները լավացնելու օգտին:
Վրացի փորձագետները Սահակաշվիլիի քայլը «խելոք արարք» են որակել, սակայն միաժամանակ նշել, որ «նա այն մարդն է, ով պատերազմ է սկսել Ցխինվալում, եւ նրան ոչ ոք չի հավատում»: «Նա Ռուսաստանի կողմից չի կարող ընկալվել որպես հուսալի գործընկեր»,- նշել են նրանք:





























