Թուրքիայի Կայսերի քաղաքում 5 օր կորած տղամարդու դին էլեկտրասղոցով կտրտած վիճակում հայտնաբերել են մի մեքենայի թափքում։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ՝ Կայսերիի ոստիկանությունը կորած տղամարդու ընտանիքի անդամներից տեղեկացել է, որ նա սիրուհի է ունեցել, որից հետո ոստիկանները սիրուհու տուն եւ արյան հետքեր հայտնաբերել։

Հետաքննության ժամանակ բերման ենթարկված սիրուհին խոստովանել է, որ տղամարդուն ինքն է սպանել իր գործընկերոջ հետ։ Սիրուհին պնդել է, թե տղամարդն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել, որից հետո ինքը որոշել է սպանել նրան։ Այնուհետ  գործընկերոջ հետ նրան կանչել է անմարդաբնակ վայր, սպանել ու մարմինը էլեկտրասղոցով մասերի բաժանել, տեղավորել մեքենայի թափքում, սակայն չի հասցրել թաղել ապահով վայրում։