Մոսկվայում ձերբակալվել են Դաղստանի բնակիչներ, որոնք մեղադրվում են 300 հազար կեղծ դոլարներ տպելու մեջ:

Երեք անձից բաղկացած խումբը մտադիր էր մեծ քանակությամբ կեղծ գումարներ տեղափոխել Մոսկվա: Իրավապահների համատեղ խումբը գնորդների անվան տակ վճարել է գումարի դիմաց, ապա ձերբակալել դրամանենգներին:

Հարուցվել է քրեական գործ: Հանցագործներին սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում: