ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը մասնակցելու է ԵԱՀԿ գագաթաժողովին, որը կայանալու է դեկտեմբերի 1-2-ին, Աստանայում:
Բան Կի Մունը ելույթ կունենա, նաեւ նախատեսված են նրա հանդիպումները պետությունների ղեկավարների հետ, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը:
Գագաթաժողովին մասնակցելու են ԵԱՀԿ անդամ 56 եւ գործընկեր 12 երկրների ղեկավարների եւ վարչապետների, նաեւ միջազգային 68 ակզմակերպությունների ղեկավարների:
ԵԱՀԿ գագաթաժողովները կազմակերպվել են վեց անգամ՝ սկսած ԵԱՀԿ ստեղծումից՝ 1975-ից: Վերջինը կայացել է 1999թ. Ստամբուլում:





























