Տյումենի դատարանը քննելու է 21-ամյա Նարեկ Իսպիրյանի գործը, ով սպանել էր մարդկանց, այդ թվում իր հոր վրա հարձակված մի կռվարարի:
Հայաստանցին մեղադրվում է կանխամտածված ծանր վնասվածքներ հասցնելու մեջ, որը հանգեցրել է մահվան:
Ամեն ինչ տեղի էր ունեցել օգոստոսի 6-ին: Օմսկի բնակիչ Իսպիրյանը շինարարների խմբի հետ հանգստանում էր Տյումենի մարզի Զավոդոուկովյան շրջանի Շուչյե գյուղի լճի մոտ:
Այդ պահին նրանց է մոտեցել տեխնիկական սպասարկման կայանի սեփականատերը, ով հարբած վիճակում մեքենայից հանել է փայտե մահակն ու հարձակվել հանգստացողների վրա: Նրա գործողությունների հետեւանքով տուժել է երկու մարդ, այդ թվում՝ Իսպիրյանի հայրը, որի գլխին հարբած կռվարարը հարվածել էր:
21-ամյա Իսպիրյանը գործարարի ձեռքից խլել էր մահակն ու հարվածել նրա գլխին: Օգոստոսի 7-ին տուժածին տեղափոխել էին հիվադնանոց, որտեղ նա մահացել էր:





























