Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 27-ին, ժամը 19:30-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 19:20-ի սահմաններում Կոտաքի մարզի Ջրառատավան գյուղում տեղացել է կարկուտ:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասների չափը որոշելու համար:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից:

***

Մայիսի 27-ին, ժամը 20:14-ին տեղեկություն է ստացվել, որ ժամը 18:30-ից մինչեւ 18:40-ն ընկած ժամանակահատվածում Արագածոտնի մարզի Արտենի գյուղում տեղացել է կարկուտ:
Ստացված տեղեկատվությունը փոխանցվել է փոխմարզպետին:

Մարզպետարանում կկազմվի հանձնաժողով վնասի չափը պարզելու համար:

Նշված համայնքը չի վերահսկվում ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության կողմից: