Մայիսի 28-ին, ժամը 19.30-ի սահմաններում, «Մերսեդես-Բենց-230 Ե» մակնիշի ավտոմեքենան Տավուշի մարզի Արճիս գյուղի ոլորաններում, կորցնելով կառավարումը, գլորվել է ձորը:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վթարի հետեւանքով վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց:
Կատարվում է քննություն:





























