Էնգելսի շրջանային դատարանը հայ սեփականատիրոջից առյուծին վերցնելու վճիռ է կայացրել, որն ավելի վաղ հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին հայտնել են շրջանային դատարանի մամուլի ծառայությունում։
«Այսօր դատարանը Մայա առյուծին սեփականատիրոջից վերցնելու վճիռ է կայացրել։ Վայրի կենդանուն փողոց զբոսանքի են տարել, ինչը չի համապատասխանում անվտանգության նորմերին եւ կանոններին», - հստակեցրել են մամուլի ծառայությունում։ Այժմ առյուծին կարող են ուղարկել Սարատովի մերձակայքում գտնվող Պենզա քաղաքի կենդանաբանական այգի։
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ ապրիլին Էնգելսում առյուծը հարձակվել է 15-ամյա դեռահասի վրա։





























