Ղրղըզստանում հունիսյան անկարգությունների ժամանակ սպանությունների մեջ մեղադրվող մարդկանցից շատերին դատապարտել են ցմահ ազատազրկման, հայտնում է АКИpress-ը։
Դատապարտվածների փաստաբանները հայտարարել են, որ մտադիր են բողոքարկել դատավճիռը։
Դատապարտվածների թիվը 19-ն է։ Նրանցից 17-ը դատապարտվել են ցմահ, մյուս երկուսը՝ 25 տարվա ազատազրկման։
Սպանությունները հունիսի 12-13-ին կատարվել էին Ջալալաբադի մարզում։ Հանցագործները մազութ էին լցրել ճանապարհին, այս կերպ կանգնեցրել մեքենաները, սպանել վարորդներին եւ ուղեւորներին։
Արդյունքում սպանվել էր 16 մարդ, բացի այդ, հրդեհվել էր 9 ավտոմեքենա։
Ղրղըզների եւ ուզբեկների միջեւ բախումներն այդ երկրում սկսել էին հունիսի 11-ին։ Այդ ժամանակ զոհվել էին հարյուրավոր մարդիկ, ավերվել հազարավոր տներ։



























