ԱԺ նոր գումարման արտաքին հարաբերությունների հանձնաժողովի առաջին նիստը անմասն չմնաց զավեշտալի երկխոսություններից:

Հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը նշեց, որ ըստ Սահմանադրության փոփոխությունների՝ աճելու է կառավարության հաշվետվողականությունը օրենսդիրին: Այս կապակցությամբ անհրաժեշտ կլինի ուժեղացնել տեղեկատվության փոխանակումը, հավելեց նա:

Այստեղ «Ելք»-ից պատգամավոր Արտակ Զեյնալյանը նշեց, որ ԱԳՆ-ից տեղեկությունը ցանկալի է ստանալ ոչ միայն տեքստային, այլեւ ձայնային տարբերակով:

«Չեմ կարող խոստանալ, որ հաճելի ձայնով աղջիկ կգտնենք սրա համար: Բայց տեղեկավտության հոսքերը, միեւնույն է, պետք է ուժեղացնել»,- հավելեց նա: