Ֆրանսիայի Իլ դե Ֆրանս կենտրոնական շրջանում բնակիչները տապից զովանալու համար հրշեջ ծառայության շուրջ 300 հիդրանտ են կոտրել։ Այս մասին հաղորդում է  Lenta-ն՝ վկայակոչելով BFMTV-ը։ Չնայած որ «շատրվանները» շատ զվարճացրեցին երեխաներին, տեղի իշխանությունները հիշեցրել են, որ բնակիչների արարքը իրավախախտում է համարվում։ Բացի այդ, ջուրը կարող է լցվել նկուղներ եւ ստորգետնյա կայանատեղիներ։

Վերջին օրերին Փարիզում եւ շրջակայքում ցերեկային ջերմաստիճանը գերազանցում է +30 աստիճանը։