«Ժառանգություն» կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը չի կիսում կոալիցիոն ուժերի այն գնահատականը, թե այսքան տարիներ Հայաստանը հնարավորություն է ունեցել եւ կատարելագործել է իր «Ընտրական օրենսգիրքը»։ Ավելին, նա կարծում է, որ «այսօր սեղանին դրված է մի օրենսգիրք, որն ընտրական գործընթացներն ավելի շատ հետ է տանում»։ Այս մասին նոյեմբերին 22-ին տեղի ունեցած քննարկման ժամանակ հայտնեց ինքը՝ Ռուբեն Հակոբյանը։
«Ինձ համար անհասկանալի է, թե ինչու են օրինակ, իշխանությունները դեմ, որպեսզի ընտրամատյանները փակցվեն ընտրատեղամասերի պատերին։ Բացի այդ, մենք գտնում ենք, որ այս պահին ճիշտ կլինի՝ ընտրություններն անցկացվեն համամասնական կարգով։ Գաղտնիք չէ, որ թե քրեական, թե քաղաքական հիմնական հանցագործությունները կատարվում են մեծամասնական ընտրատարածքներում»,- նշեց «Ժառանգության» ներկայացուցիչը։





























