Ընտրությունները համամասնական կարգով անցկացնելու երեւույթը պետք է ընդունել որպես աքսիոմա. Ժողովրդական կուսակցությունը հարյուր տոկոսով կողմ է համամասնական ընտրակարգին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 24-ին, հայտարարեց կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը։ «Ընտրությունների մասին կարող եմ ասել, որ իշխանությունը չի ապահովում Սահմանադրությամբ սահմանված գաղտնիության իրավունքը։ Դռներ են ծեծում, հարցումներ են անում։ Բայց ոչ ոք չպետք է իմանա, թե ում է պատրաստվում ընտրել մարդը։ Մի՞թե սրան տեղյակ չեն իշխանությունները»,- հարց հնչեցրեց Կարապետյանը։
«Վերադառնալով համամասնական ընտրակարգին, պետք է ասեմ, որ ես համաձայն եմ այդ սկզբունքին, որովհետեւ մեծամասնական ընտրակարգով ընտրվում են տեղի հեղինակությունները»,- համոզմունք հայտնեց Ժողովրդական կուսակցության նախագահը։
Վերջում նա իշխող կուսակցությանը խորհուրդ տվեց «չընկնավորվել եւ ինֆարկտ չստանալ» ընտրությունների թվային արդյունքները ներկայացնելու ժամանակ։





























