Ոստիկանությունը շարունակում է հետաքննել մայիսի 22-ին Բանգկոկի ռազմական հոսպիտալում տեղի ունեցած պայթյունը։ Արդեն ձերբակալվել են մոտ 50 կասկածյալներ, հայտնել է Թաիլանդի փոխվարչապետ Պրավիտ Վոնդսուվանը, փոխանցւոմ է «Սինհուան»։

Փոխվարչապետի խոսքով ձերբակալվածների շարքերում կան նաեւ հոսպիտալի աշխատակիցներ։ Իրավապահները հարցաքննում են նրանց։ Փոխվարչապետը հրաժարվել է մեկնաբանել այս գործում քաղաքական դրդապատճառների առկայությունը։

Թաիլանդական լրատվամիջոցների փոխանցմամբ ոստիկանությունը կասկածներ ունի, որ պայթյունին առնչություն են ունեցել երեք նախկին սպաներ։

Հիշեցնենք, որ մայիսի 22-ին Բանգկոկի զինվորական հոսպիտալում պայթյուն էր որոտացել, որի հետեւանքով 25 մարդ էր տուժել։