Ի հայտ են գալիս վերջերս Լիսաբոնում տեղի ուենցած ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կուլիսային մանրամասները:
Վրացական լրատվամիջոցները, վկայակոչելով պորտուգալական մամուլը, մասնավորապես, Correio da mahna պարբերականը, հաղորդում են, որ գագաթաժողովի ժամանակ վրացական պատվիրակության անդամները «դեբոշ» են սարքել հյուրանոցում եւ խանգարել Նիկոլա Սարկոզիի հանգիստը: Լրագրողների տվյալներով, վրացիները հյուրանոց են հրավիրել 80 մարմնավաճառների եւ աղմկոտ քեֆ են կազմակերպել համարներում:
Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով բնակվում էր նույն հյուրանոցում, դիմել է հյուրանոցի ադմինիստրացիային, որն էլ ոստիկանություն է կանչել:
Լրատվամիջոցների փոխանցմամբ, վրացական պատվիրակության հետ աղմկոտ քեֆերին մասնակցել են նաեւ գագաթաժողովին մասնակցող հայկական պատվիրակության անդամները:
Վրաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ տեղյակ չէ միջադեպից, իսկ հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունն աբսուրդ է համարել այդ տեղեկությունը:




























