Նոյեմբերի 23-ին, ժամը 15.20-ին, անհայտ քաղաքացին զանգահարել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության հերթապահ մաս եւ հայտնել, որ  «Սուրբ Սարգիս» եկեղեցու մոտ գտնվող շինարարության աղբարկղների մոտ զինամթերք է թողել:

Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության ծառայողները նշված վայրում, հայտնաբերել են պարկի մեջ փաթաթված «ԻԺ-18» որսորդական հրացան, «Բրաունինգ» գազային ատրճանակ,  ինքնաձիգի դատարկ պահունակ, տարբեր տրամաչափի 263 փամփուշտ, 49 հրապատիճ-պայթուցիչ եւ ինքնաձիգի մասեր:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության: Կատարվում է հետաքննություն: